ԻՊ-ը սպառնում է հաջորդ հարձակումն իրագործել Վաշինգթոնի վրա
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է տարածել, որտեղ սպառնում է ահաբեկչական հարձակումներ իրականացնել Սիրիայում օդային հարձակումներ իրականացրած պետությունների վրա: Ահաբեկիչները երդվել են, որ այդ երկրները կարժանանան Փարիզի ճակատագրին. հաջորդ հարձակումը տեղի կունենա Վաշինգթոն քաղաքում:
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, տեսանյութն սկսվում է Փարիզի ահաբեկչությունից հետո տեսարաններ պատկերող լրատվական կադրերով, որից հետո զինված ահաբեկիչն արաբերենով դիմում է տեսախցիկին. «Խաչակրաց արշավանքին մասնակցած պետություններին մենք ասում ենք, որ Աստծո կամքով, դուք Ֆրանսիայի նման օր կունենաք, և Աստծո կամքով, ինչպես մենք հարվածեցին Ֆրանսիայի կենտրոնին` Փարիզին, այնպես էլ երդվում ենք, որ կհարվածենք Ամերիկայի կենտրոնին` Վաշինգթոնին»:
Իսլամական պետությունն արդեն ստանձնել է նոյեմբերի 13-ին Փարիզի վեց կետում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը, որի հետևանքով 132 մարդ է զոհվել:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն ան նախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: