Քեմերոնը կարեւորել է Սիրիայում ԻՊ-ի դեմ հարվածներին Մեծ Բրիտանիայի միանալը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը պետք Է մասնակցեն Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցվող ավիահարվածներին:
Այդ մասին BBC-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որն այժմ գտնվում Է Թուրքիայում եւ մասն ակցում Է «քսանյակի» գագաթնաժողովին:
Նրա խոսքով, այդ հարցում պետք Է համոզել խորհրդարանին, մանավանդ որ խոսքը Միացյալ Թագավորության շահերին Է վերաբերում: «Ես միշտ Էլ ասել եմ, որ եթե ԻՊ-ն չճանաչի Իրաքի եւ Սիրիայի միջեւ սահմանները, ապա մենք պետք Է համապատասխան քայլեր ձեռնարկենք,-նշել Է Քեմերոնը:-Անհրաժեշտ Է այս հարցը քննարկման դնել խորհրդարանում»: «Հարկ Է, որ ես որքան կարելի Է շատ բրիտանացիների համոզեմ դրանում»,-հավելել Է նա:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 2014 թվականի սեպտեմբերին արտոնել Է ԻՊ-ի դիրքերը ռմբակոծել միայն Իրաքում: Պատգամավորների կողմից ընդունված փաստաթուղթը չի նախատեսում այդ խմբավորման զինյալներին հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում, ինչպես նաեւ հակամարտության գոտի մտցնել թագավորության ցամաքային զորքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: