Փարիզում բացվում Է անվտանգության հարցերին նվիրված Եվրոպայի խոշորագույն միջազգային ցուցահանդեսը
ՄիջազգայինՓարիզի Նորդ Վիլպանտ արվարձանում նոյեմբերի 17-ին բացվում Է անվտանգության ապահովման հարցերին նվիրված Եվրոպայի խոշորագույն Milipol 2015 ցուցահանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցուցահանդեսը տեղի կունենա նոյեմբերի 17-ից մինչեւ 20-ը «Նորդ Վիլպանտ» ցուցահանդեսային կենտրոնում: Ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցներ, որոնք կպահպանվեն ամբողջ միջոցառման ընթացքում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ցուցահանդեսի կազմակերպական կոմիտեում:
Կազմկոմիտեի տվյալների համաձայն՝ ցուցահանդեսին մասնակցում են 948 ընկերություններ եւ կազմակերպություններ 54 պետություններից: Մասնակիցների արտադրանքը բաժանված Է 11 կատեգորիաների, այդ թվում՝ հրազեն եւ ռազմամթերք, օպտիկա եւ օպտոԷլեկտրոնիկա, անհատական ռազմահանդերձանք, վերահսկողության միջոցներ: Ֆրանսիան կներկայանի խոշորագույն ցուցադրանքը (302 ընկերություններ):
Milipol 2015-ում կցուցադրվեն անվտանգության ապահովման բնագավառում լայն սպեկտրի համաշխարհային ինովացիոն նորագույն տեխնոլոգիաներ: Դժբախտաբար, ինչպես նշում Է տեղական մամուլը, դրանց առկայությունը թույլ չտվեց կանխել այն սոսկալի ահաբեկչական գործողությունները, որոնք նոյեմբերի լույս 14-ի գիշերը կատարվեցին Փարիզում: