Նյու Յորքում ահաբեկչական գործողությունների հակազդման հատուկ ստորաբաժանում Է ստեղծվել
ՄիջազգայինՆյու Յորքի ոստիկանությունը հնարավոր ահաբեկչական գործողությունների օպերատիվ հակազդման հատուկ ստորաբաժանում Է ստեղծել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է գերքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
«Քաղաքի փողոցներում այսուհետեւ կաշխատի նոր ստորաբաժանում, որը կրում Է Հիմնական հակազդման անձնակազմ անվանումը,- ասել Է գործակալության զրուցակիցը:- Անձնակազմի խնդիրն Է՝ խափանել ու հակազդել ամեն մի սպառնալիքի, որը կապված կլինի հնարավոր ահաբեկչական գրոհի հետ»: Նոր ստորաբաժանումն ստեղծվել Է մշտական հիման վրա եւ կաշխատի՝ անկախ ահաբեկչական վտանգի մակարդակից, ընդգծել են ոստիկանությունում:
Ինչպես նոյեմբերի 16-ին լրագրողներին պատմել Է Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ուիլյամ Բրեթոնը, քաղաքի փողոցներն ամեն օր կպարեկեն Հիմնական հակազդման անձնակազմի 100 սպաներ: Ստորաբաժանումն, ամբողջությամբ վերցված, ունի շուրջ 500 սպա: