Թուրքիայի խորհրդարանը ժամանակավորապես գլխավորել է ընդդիմադիր կուսակցության նախկին առաջնորդը
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանը ժամանակավորապես գլխավորել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Դենիզ Բայկալը Թուրքիայի խորհրդարանը կգլխավորի մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:
Թուրքիայի խորհրդարանում նորընտիր պատգամավորների երդդմնակալության արարողությունն անցկացվել է երեկ` նոյեմբերի 16-ի երեկոյան: Արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` նոյեմբերի 1-ին անցկացված կրկնական խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանում ներկայացված է 317 պատգամավորներով, ԺՀԿ-ն` 134, Ազգայկանան շարժում կուսակցությունը (ԱՇԿ)` 40, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)` 59 պատգամավորներով: