Իսրայելի իշխանություններն արգելել են «Իսլամական շարժման» գործունեությունը երկրում
ՄիջազգայինԻսրայելն օրենքից դուրս Է հայտարարել տեղական «Իսլամական շարժումը»՝ կազմակերպությանը մեղադրելով ՀԱՄԱՍ արմատական շարժման եւ «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ընկերակցության հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին հաղորդել Է The Jerusalem Post թերթ ի Էլեկտրոնային տարբերակը:
Վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատան տարածած հայտարարության մեջ նշվում Է, որ խոսքը վերաբերում Է «Իսլամական շարժման հյուսիսային թեւին»:
«Այս որոշման գործնական նշանակություն այն Է, որ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը մասնակցում Է խմբավորման գործունեությանը, դրանով իսկ խախտում Է օրենքը եւ ենթակա Է ձերբակալման»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հրատարակության վարկածի համաձայն՝ այդ կազմակերպության մասնակիցները «իսլամական ապստամբության» եւ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթը վերադարձնելու կոչ Էին անում: 2015 թվականի հոկտեմբերի 28-ին շարժման առաջնորդ Ռայեդ Սալահը բռնություն հրահրելու համար դատապարտվել Էր 11 ամսվա ազատազրկման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: