5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանում
Միջազգային5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հունաստանի արեւմուտքի Լեւկադա եւ Կերկիրա կղզիների մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն ավելի վաղ հաղորդել Էր հունական Լեւկադա կղզու առափնյա շրջանում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Աթենքի համալսարանի լաբորատորիան նշել Է, որ երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 9:10-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:10-ին): Տուժածների վերաբերյալ տեղեկատվության առայժմ չկա:
Երկրաշարժի օջախը գտնվում Էր Լեւկադայից 11 կիլոմետր հարավ-արեւմուտք, Պրեւեզայից՝ 38 կիլոմետր հարավ եւ Աթենքից՝ 290 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Հունաստանի արեւմտյան ծովափի կղզիները ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շրջանում, բայց այժմ տուրիստական սեզոնն ավարտվել Է: