Ոստիկանությունը պարզել Է Փարիզի գրոհներին մասնակցած եւս մի ահաբեկչի ինքնությունը
ՄիջազգայինՖրանսիայի ոստիկանությունը պարզել Է նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված գրոհների մասնակից եւս մեկ իսլամիստի ինքնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հաղորդել Է RTL ռադիոկայանը:
Հարձակվողին լուսանկարով կարողացել են ճանաչել Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները: Նրա անունը չի հրապարակվում, բայց հայտնի Է, որ նա ոստիկանության հսկողության տակ Էր գտնվում իր արմատական հայացքների պատճառով:
Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել են վեց ահաբեկիչների ինքնությունը պարզելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: