Եմենի նախագահը վերադարձել Է Ադեն՝ գլխավորելու խռովարարների դեմ գործողությունը
ՄիջազգայինԵմենի նախագահ Աբդ Ռաբբո ալ Մանսուր Հադին, որն ավելի վաղ փախել Էր երկրից, վերադարձել Է պետության մայրաքաղաք Ադեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հաղորդել են արաբական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի շրջապատի աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ Ադենում վայրԷջքից հետո Հադին ուղեւորվել Է նախագահական պալատ, որպեսզի «վերահսկողության տակ վերցնի» կառավարական ուժերի հարձակումը խռովարարների կողմից վերահսկվող Թաիզի նահանգի վրա:
Սա նախագահ Հադիի արդեն երկրորդ վերադարձն Է Սաուդյան Արաբիայից, նշում են հրատարակությունները: Սեպտեմբերի 22-ին նա այդ երկրում կես տարի մնալուց հետո վերադարձել Էր հայրենիք:
Այս տարվա հուլիսին Հադիին լոյալ կառավարական ուժերին՝ արաբական կոալիցիայի ուժերի օժանդակությամբ, հաջողվել Է ապստամբներին դուրս մղել Ադենից:
Արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, այս տարվա մարտի 26-ից ռազմական գործողություն Է իրականացնում եմենցի հուսի-խռովարարների դեմ:
ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ կոալիցիայի գործողության սկսվելուց ի վեր Եմենում սպանվել Է շուրջ 5 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: