Ֆրանսիան ԵՄ-ից օգնություն Է խնդրել օտարերկրյա ռազմական գործողություններում
ՄիջազգայինՖրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը նոյեմբերի 17-ին դիմել Է ԵՄ-ի երկրներին՝ խնդրելով օգնել օտարերկրյա ռազմական գործողություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով նախարարի շրջապատի մի աղբյուրի:
Աղբյուրի համաձայն՝ լե Դրիանը կոչ Է արել «ընդլայնել ԵՄ-ի երկրների ռազմական մասնակցությունը» արտասահմանյան մի քանի ռազմական գործողությունների եւ խնդրել Է «աջակցել» Ֆրանսիային Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ նրա պայքարում:
Եվրամիության մասին պայմանագրի (Մաաստրիխտի պայմանագրի) 42.7 հոդվածի համաձայն, «եթե անդամ պետությունը զինված ագրեսիայի զոհ Է իր տարածքում, մյուս անդամ պետությունները պարտավոր են օգնություն եւ օժանդակություն ցուցաբերել հնարավոր բոլոր միջոցներով՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51 հոդածին համապատասխան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: