Հունաստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը ավերածություններ Է առաջացրել, կա մեկ զոհ
ՄիջազգայինՀունաստանի արեւմտյան կղզիների մոտ տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժի զոհ Է դարձել 60-ամյա մի կին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կատիմերինի» հունական թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Լեւկադա արշիպելագի կղզիներից մեկի վրա գտնվող Պոնտի Վասիլիկի գյուղի բնակչուհին զոհվել Է այն բանի պատճառով, որ նրա տան վրա ժայռաբեկոր Է ընկել:
Բացի այդ, հրշեջներից ստացված տեղեկատվության համաձայն՝ զգալի ավերածություններ են գրանցվել Ատանի գյուղում: Փրկարարները փորձում են հասնել այդ բնակավայր, որպեսզի գնահատեն պատճառված վնասը: Կղզիների ճանապարհներին շատ վայրերում սողանքներ են եղել:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Հիդրի քաղաքից 14 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում, տարերքի օջախը 11 կիլոմետր խորության վրա Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: