Մինսկում կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումը
ՄիջազգայինՆոյեմբերի 19-ից մինչեւ 26-ը Մինսկում կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական երկրորդ ֆորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է առաջիկա ստուգատեսի նախաձեռնողը՝ Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը:
«Առաջին անգամ այդֆորումն անցկացվել է 2012 թվականին Քիշնեւում եւ մեծ արձագանք է գտել»,- հիշեցրել է Շադրինը: Նրա խոսքով՝ դա միայն թատրոնի որիտասարդ գործիչների լավագույն աշխատանքների ստուգատես չէ: «Դա տարածք է դերասանների, ռեժիսորների, սցենարիստների, դրամատուրգների, քննադատների համար, հարթակ՝ կարծիքների փոխանակման, ստեղծագործական նոր նախագծերի ստեղծման համար»,- ասել է նա:
Ֆորումի ութ օրվա ընթացքում Մինսկում կներկայացվի 14 բեմադրություն, որոնք ստեղծվել են 13 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Էստոնիայի թատրոնի երիտասարդ վարպետների կողմից: Մրցույթին մասնակցում է միայն 13 ներկայացում, որոնք ընտրվել են փորձագետների խորհրդի կողմից: