Թուրքիայում սիրիացի փախստականներին տեղափոխող նավը կրկին խորտակվել է
ՄիջազգայինԽորտակվել է Թուրքիայի տարածքից ապօրինի ճանապարհով Հունաստան անցնել ցանկացող սիրիացի փախստականներին տեղափոխող հերթական նավը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբհերականը:
Նավում գտնվող 18 սիրիացի փախստականներից 9-ը խեղդվել են, երկուսը՝ անհետ կորել: Փրկված սիրիացի փախստականները տեղափոխվել են Իսթանքյոյի պետական հիվանդանոց: