Պակիստանում առնվազն 20 մարդ Է զոհվել գնացքի վթարի հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն 20 մարդ Է զոհվել Պակիստանի արեւմուտքի Բելուջստանի նահանգում ռելսերից գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ամենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հաղորդել Է DAWN հրատարակությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր տասը զոհվածների եւ շուրջ հարյուր վիրավորների մասին:
«Քվետայի կայարանից Ռավալպինդի մեկնած գնացքի չորս վագոն ռելսերից դուրս Է ընկել Բոլանի շրջանում՝ Քվետայից 75 կիլոմետր հեռավորության վրա: Միջադեպը տեղի Է ունեցել գնացքի արգելակման համակարգի անսարքության պատճառով»,-հայտնել Է Բելուջստանի նահանգի ներքին գործերի նախարար Աքբարուդին Հուսեյն Դուրանին:
Տուժածներին ու զոհվածներին տեղափոխել են Քվետա քաղաքի հիվանդանոցներ, որտեղ արտակարգ դրություն Է հայտարարվել: Փրկարար գործողությանը մասնակցում են Պակիստանի ռազմաօդային ուժերի Մի-17 երկու ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: