Սիրիայում իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից. Քերի
ՄիջազգայինՍիրիայում քաղաքական անցումը հնարավոր է արդեն մի քանի շաբաթից: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել Է նոյեմբերի 17-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ կայացած հանդիպումից հետո:
«Սիրիայում իշխանափոխությունը տեսականորեն հնարավոր Է մի քանի շաբաթից»,-Քերիի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես»-ը: «Մենք կշարունակենք ձգտել դրան: Խոսքը ոչ թե ամիսների, այլ, ինչպես մենք հուսով ենք, շաբաթների մասին Է»,-հավելել Է Պետդեպարտամենտի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: