Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


Փարիզյան ահաբեկչությունը ամրապնդեց Բաշար ալ-Ասադի դիրքերը

Հարցազրույց

Քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի կարծիքով` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ինչ-որ մի տեղ կարելի է շրջադարձային համարել սիրիական ճգնաժամի լուծման, ասադյան ռեժիմի պահպանման հարցում, և եթե Ռուսաստանի ու Արևմուտքի միջև նախկինում տարաձայնություններ կային այս առումով, ապա ներկայումս այդ կարծրատիպերը կոտրվեցին հօգուտ Ասադի:

«Կարծես Արևմուտքը համոզվում է, որ ամեն դեպքում Ասադը և իր բանակը դեռևս անփոխարինելի են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Գ. Քեռյանը:

Նրա խոսքով` պատահական չէ, որ ժամանակին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ամենամոլի հակառակորդներից և նրա անհապաղ տապալման կողմնակից Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերջին դեպքերից հետո հայտարարեց, որ Ֆրանսիայի հիմնական թշնամին ոչ թե Ասադն է, այլ «Իսլամական պետություն» խմբավորումը:

«Սա վերաբերմունքի փոփոխություն է Ասադի վարչակարգի նկատմամբ: Երկրորդ կարևորագույն հարցն այն էր, որ Փարիզի դեպքերը նպաստեցին, որ մեծանա Ռուսաստանի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնող պետությունների թիվը, քանի որ Արևմուտքը հասկացավ, որ ԻՊ գոյությունը կարող է հղի լինել նոր, այլ որակի ահաբեկչական գործողություններով:

Արևմուտքի և Ռուսաստանի մերձեցմանը նպաստող երրորդ գործոնը ռուսական ինքնաթիռի կործանումն էր, քանի որ արդեն իսկ հաստատվել է այն վարկածը, որ ռուսական օդանավի կործանումը ահաբեկչական գործողության հետևանք է:

Ի դեպ, այս հանգամանքն ավելի կարծրացրեց Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում»,- ասաց Գ.Քեռյանը:

Քաղաքական գիտությունների դոկտորի խոսքով` վերջին գործոնի հաստատմամբ` Ռուսաստանն ավելի լայնածավալ գործողություններ իրականացնելու հնարավորություն է ստացել, իսկ Արևմուտքի համագործակցությունը Ռուսաստանի հետ դառնալու է ոչ միայն անխուսափելի, այլև՝ օրակարգային և անհրաժեշտ հարցերից մեկը:

«Այս համատեքստում կարելի է ասել, որ Ասադի ռեժիմի տապալման ջատագովները սկսել են Ասադին հանդուրժելու և Ռուսաստանի հետ համագործակցելու քայլեր ձեռնարկել: Արևմուտքը, ավիահարվածները կոորդինացնելով Ռուսաստանի հետ, ինչ որ տեղ փորձում է փրկել իր իմիջը` մոռացության տալով այն ստրատեգիական սխալները, որն Արևմուտքն իրականացրեց` կործանելով կենտրոնացված և գործող անվտանգության երաշխավոր պետությունը` փոխարենը ստեղծելով քաոսային իրավիճակ տարածաշրջանում»,- ասաց Գ.Քեռյանը:

Պատասխանելով հարցին, թե այս օրերին ինչով է պայմանավորված Իրանի խորհրդավոր լռությունը, նա նշեց, որ Իրանն, անշուշտ, կարող է ամպագոռգոռ հայտարարություններ անել և ցավակցել ֆրանսիայի ղեկավարությանը, սակայն իր լռությամբ այն իր քննադատական վերաբերմունքն է արտահայտում Արևմուտքի և ԱՄՆ-ի նկատմամաբ:

«Քանի որ ներկայումս Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, ուստի Իրանի իշխանություններն իրենց թույլ չեն տալիս քննադատական խոսքեր հնչեցնել Արևմուտքի հասցեին, քանի որ կարգավորման գործընթացը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին»,- ասաց Գ. Քեռյանը:

Արմինե Գրիգորյան

Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև