Ռոսավիացիան կուժեղացնի անվտանգության միջոցառումները ռուսական ավիաուղիներում
ՄիջազգայինԱհաբեկչության վտանգի հետ կապված Ռոսավիացիան մշակում է ռուսաստանյան օդանավերի համար անվտանգության միջոցառումների բարձրացում:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Գոյություն ունեցող ռիսկերը և վտանգները հաշվի առնելով` Ռոսավիացիան, այլ դաշնային կառույցների հետ համագործակցությամբ մշակում է անվտանգության միջոցառումների ծրագիր, որոնք ուղղված են երկրի ներսում և նրա սահմաններից դուրս ավիաընկերությունների և օդանավակայանների գործունեությանն անօրինական կերպով միջամտելու փորձերի դեմ»,- նշվում է Ռոսավիացիայի զեկույցում:
Փասթղթում ասվում է, որ նոյեմբերի սկզբին Ռոսավիացիան ՌԴ բոլոր օդանավակայաններ է ուղարկել օդային անվտանգության բարձրացման վերաբերյալ ցուցմունքներ: