ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ելույթ կունենա Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի նիստում
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նոյեմբերի 18-ին ելույթ կունենա Պետդումայի՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի փակ նիստում, կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի միջոցները, հայտարարել Է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Վաղը Պետական դումայում մենք կանցկացնենք մեր՝ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի փակ նիստ՝ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների ղեկավարության մասնակցությամբ, որտեղ կլսենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային»,- ասել Է պատգամավորը խորհրդարանի ստորին պալատի նիստի ընթացքում:
Նա նշել Է, որ կոմիտեի նիստը նվիրված կլինի այն միջոցներին, որոնք «ՀԱՊԿ-ի տարածքում ամենամոտ ժամանակներս պետք Է ձեռնարկվեն ահաբեկչական սպառնալիքի տարածում թույլ չտալու, ահաբեկչական գործողություններ թույլ չտալու նպատակով»:
«Մենք կաշխատենք առցանց ռեժիմով՝ փոխգործակցելով ՀԱՊԿ-ի մասնակից երկրների եւ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովում դիտորդ երկրների գործընկերների հետ, որը գլխավորում Է Սերգեյ Նառիշկինը, որպեսզի միջխորհրդարանական մակարդակով խորհրդարանական դիվանագիտության լծակների միջոցով իրապես ապահովենք այդ սարսափելի սպառնալիքին հակազդելը»,- նշել Է Սլուցկին: