Ֆրանսիայի օդուժը հերթական հարվածներն են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքին
ՄիջազգայինՖրանսիայի ռազմաօդային ուժերը հերթական հարվածներն են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքին, որը վերահսկում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանին:
Նախարարը նաեւ նշել է, որ Սիրիայում ԻՊ-ի օբյեկտներին ֆրանսիական օդուժի հարվածները կավելանան:
Ռաքայում ԻՊ-ի դիրքերին առաջին հոծախումբ հարվածը ֆրանսիական օդուժը հասցրել էր լույս նոյեմբերի 16-ի գիշերը: Գործողությանը մասնակցել էին տասը կործանիչներ, որոնք 20 ռումբ էին նետել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: