Թուրքերը սուլել են Փարիզում զոհվածների համար հայտարաված լռության րոպեի ժամանակ
ՄիջազգայինՖուտբոլի Թուրքիայի և Հունաստանի ազգային հավաքականների միջև նոյեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպման ժամանալ Ստամբուլի մարզադաշտում թուրք երկրպագուներն անարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Խաղից առաջ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու նպատակով հայտարարված լռության րոպեի ժամանալ երկրպագուները սկսել են սուլել և բղավել. «Շեհիդները չեն մահանում, հայրենիքն անբաժան է»:
Թուրք երկրպագուների անվայելուչ պահվածքը շարունակվել է նաև Հունաստանի ազգային հիմնը հնչելու ժամանակ: