Հակաահաբեկչական գործողություն է իրականացվել Փարիզի Սեն Դենի արվարձանում
ՄիջազգայինՆոյեմբերի 18-ին Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Փարիզի Սեն Դենի արվարձանում, տեղեկացնում Է Europe 1 ռադիոկայանը:
Ինչպես հաղորդել Է Mond թերթը, ավելի վաղ երկու վաշտ ֆրանսիացի զինվորականներ Էին ժամանել Սենի Դենի, որտեղ հատուկ գործողություն Է անցկացվել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների ենթադրյալ մասնակիցներին բռնելու համար:
Ինչպես հաղորդել Է BFM-ն, գործողության վայրում տասից ավելի պայթյուն Է որոտացել:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Սեն Դենիում իրավապահ մարմինների գործողությունների ընթացքում ձերբակալվել Է երեք մարդ, եւս երկուսը բարիկադավորվել են բնակելի շենքի բնակարաններից մեկում:
Մինչդեռ մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ գործողության ընթացքում ոչնչացվել են ենթադրյալ ահաբեկիչներից մի քանիսը: BFM հեռուստաալիքը նաեւ հաղորդել Է, որ գործողության ընթացքում վիրավորվել են մի քանի ոստիկաններ եւ զոհվել Է պատահական մի անցորդ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողության նպատակներից մեկը փարիզյան ահաբեկչական գործողությունների կազմակերպչին՝ Աբդելհամիդ Աբաուդին բռնելն Է: Հետաքննության տվյալներով՝ Աբաուդը կապ Է պահպանել նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններն իրականացրած անձանց հետ, ինչպես նաեւ զբաղվել Է նրանց գործունեության ֆինանսավորմամբ: Նաեւ ենթադրվում Է, որ նրա հետ Է գտնվում ենթադրյալ ահաբեկիչներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: