Պենտագոնն առաջին անգամ հավանություն է տվել ԻՊ-ի դիրքերին Ռուսաստանի հարվածներին
ՄիջազգայինԱՄՆ-ը ներկայում Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություն չի վարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում փոխգործակցելու շուրջ, բայց դրա հնարավորությունը կա: Այդ մասին նոյեմբերի 17-ին լրագրողների համար կայացած բրիֆինգի ժամանակ հայտա րարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը:
«Ինչպես գիտեք, մենք Ռուսաստանի հետ չենք համագործակցում»,- ասել է նա: Ընդսմին Քուկը հավաստել է, որ ռուս զինվորականները փոխըմբռնման վերաբերյալ ավելի վաղ ընդունված հուշագրին համապատասխան վաղօրոք ամերիկացի իրենց գործընկերներին իրազեկել էին ԻՊ-ի դիրքերին նոր հոծախումբ հարվածներ հասցնելու մասին: Նոյեմբերի 17-ին Պենտագոնը, փաստորեն առաջին անգամ, պաշտպանել է այն կոնկրետ ավիահարվածները, որոնք ռուս զինվորականների կողմից հասցվել էին ծայրահեղականներին:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Տու-22ՄԶ հեռահար ռմբակոծիչներով հարվածներ են հասցվել Ռաքայի մարզում ԻՊ-ի օբյեկտներին: «Ժամը 09:00-ից մինչեւ 09:40-ը Տու-160 եւ Տու-95ՄՍ ռազմավարական հրթիռակիրները օդային բազավորման 34 թեւավոր հրթիռ են արձակել Հալեպի եւ Իդլիբի նահանգներում զինյալների թիրախների ուղղությամբ»,- հավելել է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: