Փարիզի Սեն Դենի արվարձանում ոչնչացված ահաբեկիչների թվում կին մահապարտ Է եղել
ՄիջազգայինՖրանսիայի հատուկ ծառայությունների կողմից Փարիզի Սեն Դենի արվարձանում իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում չեզոքացվել Է երեք ահաբեկիչներից վերջինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով iTELE հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ հատուկ գործողության ընթացքում սպանվել Է երկու ահաբեկիչ: «Ֆրանսպրես»-ի տվյալներով՝ կին մահապարտը հասցրել Է գործի դնել պայթանյութով հանդերձված գոտին: Գործողության շրջանակներում, տարբեր տվյալներով, ձերբակալվել Է երկուսից երեք մարդ:
Գործողության վայրի հարակից փողոցները փակվել են ոստիկանության կողմից: Մերձակա շենքերի բնակիչներին տեղի իշխանությունները կոչ են արել չմոտենալ պատուհաններին եւ դուրս չգալ բնակարաններից: Նրանցից մի քանիսին ժամանակավոր ապաստան են տվել:
Ինչպես հաղորդել Է BFM-ն, գործողության վայրում տասից ավելի պայթյուն Է որոտացել: Գործողության ընթացքում վիրավորվել են մի քանի ոստիկաններ եւ զոհվել Է պատահական մի անցորդ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողության նպատակներից մեկը փարիզյան ահաբեկչական գործողությունների կազմակերպչին՝ Աբդելհամիդ Աբաուդին բռնելն Է: Հետաքննության տվյալներով՝ Աբաուդը կապ Է պահպանել նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններն իրականացրած անձանց հետ, ինչպես նաեւ զբաղվել Է նրանց գործունեության ֆինանսավորմամբ: Նաեւ ենթադրվում Է, որ նրա հետ Է գտնվում ենթադրյալ ահաբեկիչներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: