A321-ի վրա գրոհը հավասարազոր Է ՌԴ-ի վրա հարձակման, ինքնապաշտպանության իրավունքը կիրագործվի. Լավրով
ՄիջազգայինA321 ռուսական ինքնաթիռում կատարված ահաբեկչական գործողությունը հավասարազոր Է պետության վրա հարձակման, ինքնապաշտպանության իրավունքը կիրագործվի հնարավոր բոլոր միջոցներով: Այդ մասին հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Սինայի թերակղզու երկնքում կատարված ահաբեկչական գործողությունը հենց հարձակում Էր Ռուսաստանի քաղաքացիների վրա, ինչը հավասարազոր Է պետության վրա հարձակման: Ինքնապաշտպհանության իրավունքը կիրագործվի մատչելի բոլոր միջոցներով՝ թե քաղաքական, թե ռազմական միջոցներով, թե հատուկ ծառայությունների գծով»,-ընդգծել Է նա:
«Ինչ վերաբերում Է այն բանի շուրջ հնարավոր հանցանշանների, տվյալների, տեղեկությունների կապակցությամբ կոնկրետ արձագանքին, թե որտեղ կարող Էին գտնվել այդ ահաբեկչությանը մասնակից անձինք, ապա այդ արձագանքները մասամբ արդեն ստացվել են հատուկ ծառայությունների գծով, այդ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չԷ»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը: