Բրազիլիան արտակարգ դրության ռեժիմ է սահմանել բնապահպանական վթարից հետո
ՄիջազգայինԲրազիլիայի Մինաս-Ժերայսի հարավային նահանգի 200-ից ավելի քաղաքներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել նոյեմբերի սկզբին ամբարտակների փլվելուց եւ մետալուրգիական արտադրության թափոններով տարածքի ողողումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական իշխանությունները:
Ըստ նահանգի կառավարության տեղեկատվության՝ Դոսե գետի տարածաշրջանում եւ նահանգի մայրաքաղաք Բելու-Օրիզոնտայից 70 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Մարիանա մունիցիպալ օկրուգում արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել Է վերականգնողական աշխատանքները հեշտացնելու համար: Ընդամենն աղտոտվել Է շուրջ 62 քառակուսի կիլոմետր տարածք եւ Դոսե գետը՝ 500 կիլոմետր երկարությամբ, ճշտում Է Noticias MVS պորտալը:
Փրկարարական ծառայությունների վերջին տվյալները վկայում են 10 մարդու զոհվելու մասին, եւս 15-ը դեռեւս համարվում են անհետ կորած:
Նախագահ Դիլմա Ռոուսեֆը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները հատուկ ծրագիր են մշակում տուժած գետի կենդանական եւ բուսական աշխարհը վերականգնելու համար: Բնապահպան փորձագետներն այն կարծիքին են, որ վթարի բոլոր հետեւանքների վերացման համար կպահանջվի 100 տարի, հաղորդել Է Sputnik-ը: