ԻՊ-ն Ադրբեջանի հետախուզության համար աշխատող լրտես է ձերբակալել
ՄիջազգայինՍիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկները ձերբակալել են Ադրբեջանի հետախուզության համար աշխատող Իլգար անունով ադրբեջանցի լրտեսի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով IslaminSesi.org կայքը, ահաբեկիչները 30-ամյա ադրբեջանցուն հարցաքննության են ենթարկել, որի ժամանակ վերջինս հայտնել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից հանձնարարականով Սիրիա է ուղարկվել 2010 թվականին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: