Ֆրանսիայի խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցը կքննարկի նոյեմբերի 19-ին
ՄիջազգայինՖրանսիայի խորհրդարանականները նոյեմբերի 19-ին կքննարկեն Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո երկրի տարածքում արտակարգ դրության ռեժիմը մինչեւ երեք ամիս ժամկետով երկարացնելու հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լե Ֆոլը:
Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրության ռեժիմը նախարարների կաբինետի որոշմամբ սահմանվել Է նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությամբ: Ֆրանսիայի օրենսդրությանը համապատասխան, այս ռեժիմը կարող Է սահմանվել 12 օրից ոչ ավելի ժամկետով, հակառակ դեպքում դրա երկարացման մասին որոշումն ընդունվում Է երկրի խորհրդարանի կողմից:
Լույս նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզում մի շարք պայթյուններ եւ զինված հարձակումներ են իրականացվել խաղաղ բնակիչների դեմ: Երկրի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն: Հարձակումների զոհ է դարձել 129 մարդ, վիրավորվել են 400-ից ավելի քաղաքացիներ, նրանցից 221-ը մինչ այժմ գտնվում են հիվանդանոցներում, այդ թվում՝ 57 տուժածներ վերակենդանացման բաժանմունքներում են:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը: