ՌԴ-ի եւ Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել հատուկ ծառայությունների գործակցությունը
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եգիպտոսի նախագահ Աբդելֆաթահ Սիսին նոյեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկու երկրների հատուկ ծառայությունների սերտ գործակցության շուրջ՝ ռուսական A321 ինքնաթիռի դեմ կատարված ահաբեկչական գործողությանը մեղսակից հանցագործներին գտնելուն ուղղված ջանքերի համատեքստում: Նկատի Է առնվում երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության առավելագույն անվտանգո ւթյան ապահովման լրացուցիչ միջոցների ձեռնարկումը՝ դրա շուտափույթ վերականգնման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի լրատվական ծառայությանը:
Պուտինն իր զրուցակցին տեղեկացրել Է Սիրիայի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումների դեմ մարտական գործողության ինտենսիվությունն ավելացնելու մասին, որին միացել են հեռահար օդուժը եւ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորումը:
Եգիպտոսի նախագահը պաշտպանել Է ռուսական կողմի՝ սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված գործողությունները:
Կառուցողական ոգով քննարկվել են ռուս-եգիպտական հարաբերությունների մի շարք ակտուալ հարցեր: Կողմերը շահագրգռություն են հայտնել միջուկային Էներգետիկայի ոլորտում համագործակցության ակտիվացման հարցում: