ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ լայն կոալիցիան վճռորոշ հարված կհասցնի ԻՊ-ին. Օլանդ
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ միջազգային լայն կոալիցիային կհաջողվի վճռորոշ հարված հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
«Հաջորդ երեքշաբթի ես ուղեւորվում եմ Վաշինգտոն, իսկ հինգշաբթի՝ Մոսկվա՝ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու մեր ջանքերի համակարգումը, որպեսզի միասին աշխատենք ամենակարճ ժամկետում այդ նպատակին հասնելու համար: Մենք պետք Է լայն կոալիցիա կազմենք, որը կկարողանա վճռորոշ հարված հասցնել»,- ասել Է Օլանդը՝ նոյեմբերի 18-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի քաղաքագլուխների կոնգրեսում:
Օլանդը հայտարարել Է, որ Սեն Դենիում անցկացված հատուկ գործողությունը հավաստում Է, որ Ֆրանսիան պատերազմի վիճակում Է ահաբեկչության դեմ:
«Սեն Դենիում տեղի ունեցած իրադարձությունները վերստին հաստատում են, որ մենք պատերազմի վիճակում ենք ահաբեկչության դեմ»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը: