Ջիհադականները նոր սպառնալիքներ են հնչեցրել
Միջազգային«Բի-բի-սի» լրատվական գործակալության տեղեկացմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցող «Ֆուրաթ» մեդիախումբը նոր տեսահոլովակ է թողարկել, որտեղ ջիհադականները ֆրանսերեն լեզվով Ֆրանսիային սպառնում են, որ նոր ահաբեկչական հարձակումներ են իրականացնելու:
Տեսանյութում երեք գրոհային հայտարարում են, որ նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունը Ֆրանսիայի կողմից իրականացված գործողությունների հետևանքով «մուսուլմաններին տառապանքներ» պատճառելու վրեժն է եղել:
Ջիհադականները տեսանյութում սպառնալիք են հնչեցրել, թե պատրաստվում են նոր հարվածներ հասցնել հենց Փարիզի սրտում:
Նախկինում նույն մեդիախումբը տարբեր լեզուներով այլ տեսանհոլովակներ էլ է տարածել, որոնցում ահաբեկիչները կոչ են արել միանալ «Իսլամական խմբավորում» միավորման գրահայիններին:
Բացի այդ, տեսահոլովակներ են պատրաստել և տարածել այն մասին, որ ջիհադականները պատրաստվում են արյունալի հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում և Վաշինգտոնում:
Ա.Գ.