Օբաման կցանկանար ընտրություններում դառնալ Դոնալդ Թրամփի մրցակիցը
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման GQ հանդեսում հրապարակված հարցազրույցում պատմել Է, որ կցանկանար հաջորդ ընտրություններում դառնալ միլիարդատեր Դոնալդ Թրամփի մրցակիցը, բայց երկրի օրենքները թույլ չեն տալիս առաջադրվել երրորդ ժամկետն անընդմեջ:
«Ես հաճույք կստանայի Թրամփի դեմ ընտրարշավից: Դա զվարճալի կլիներ»,- պատասխանել Է Օբաման համապատասխան հարցին:
Օբաման նշել Է, որ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո հիմնական կորուստը կլինի Air Force One ինքնաթիռն օգտագործելու անհնարինությունը, որը թռչում Է երբ կամենաս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: