Թուրք զինվորները ոտքները դրել են սպանված քուրդ կին զինյալի գլխին ու նկարվել (ֆոտո)
ՄիջազգայինԹուրքիայում զինվորները սպանված քուրդ կին զինյալի դիակի նկատմամբ կրկին անմարդկային քայլեր են իրականացրել։
Քրդական Ozgur-Gundem կայքի փոխանցմամբ՝ սոցկայքերում թուրք զինվորներից մեկը սպանված քուրդ կին զինյալի լուսանկար է տեղադրել։ Լուսանկարում զինվորը զինվորական կոշիկով սեղմում է սպանված կին զինյալի ճակատը։ Լուսանկարում երեւում է, որ կին զինյալի դիակը պղծված է։
Նշենք, որ վերջին շրջանում թուրք զինվորների ու ոստիկանների շրջանում տարածում է գտել քուրդ զինյալների կամ ակտիվիստների դիակները պղծելն ու դրանց տեսագրությունը կամ ֆոտոն սոցկայքերում տարածելը։
