Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է Թվային պաշտպանական ծառայության ստեղծման մասին
ՄիջազգայինՊենտագոնի կառուցվածքում ստեղծվում Է հատուկ Թվային պաշտպանական ծառայություն, որի խնդիրների մեջ Է մտնում նորագույն տեխնոլոգիաների մշակումը Միացյալ Նահանգների զինված ուժերի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եւ մի շարք այլ նոր ծրագրերի մասին նոյեմբերի 18-ին պատմել Է պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
«Մենք ցանկանում ենք պաշտպանության նախարարությունում աշխատանքի ներգրավել նորաստեղծությունների ոլորտի լավագույն մասնագետների»,- ասել Է Քարտերը՝ ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում: Նրա խոսքով՝ «դրա համար ստեղծվում Է Թվային պաշտպանական ծառայություն, որը թույլ կտա մասնագետների ներգրավել առավել բարդ խնդրիրների լուծման համար»:
Քարտերը հայտնել Է, որ այդ ծրագրի, ինչպես նաեւ մի շարք այլ նոր տեխնոլոգիական նախագծերի շրջանակներում Պենտագոն աշխատանքի են անցնում բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք փորձ ունեն պրոֆիլային ընկերություններում, մասնավորապես, Google-ում եւ այլ ընկերություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: