ԱՄՆ-ն այլեւս մտադիր չԷ սահմանափակել նավթի գնումներն Իրանից. Օբամա
ՄիջազգայինԱՄՆ-ի վարչակազմն այլեւս հանդես չի գալիս իրանական նավթի ու նավթամթերքների գնումների սահմանափակման օգտին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հուշագրում, որի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Դրանում պետության ղեկավարը նշում Է, որ շուկայի իրադրությունը թույլ Է տալիս կրճատել նավթի գնումներն Իսլամական Հանրապետությունից, այս մասին են վկայում «որոշակի երկրների կողմից նավթի արդյունահանման», նավթի պաշարների ծավալների աճի եւ ռազմավարական պաշարների մատչելիության վերաբերյալ տվյալները: Այս ամենը, Օբամայի կարծիքով՝ «բացի Իրանից, այլ երկրներում բավական քանակությամբ նավթի եւ նավթամթերքների առկայության» վստահելի նշան Է, ինչը հնարավորություն Է ընձեռում Էապես կրճատել արտասահմանյան ինստիտուտների կողմից կամ դրանց միջոցով նավթի գնումների ծավալը»:
«Համապատասխանաբար, իմ վարչակազմն այլեւս չի պնդում իրանական նավթի գնումների հետագա կրճատումները»,- հայտարարում Է Օբաման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: