Facebook-ն արգելափակել Է ամերիկուհի օգտատիրոջ հաշիվը ԴԱԻՇ-ի հետ նրա անվան համընկնելու պատճառով
ՄիջազգայինՍան Ֆրանցիսկոյի բնակչուհի Այսիս Անշալին (Isis Anchalee) գանգատվել Է, որ Facebook-ի վարչակազմը արգելափակել Է սոցցանցում իր հաշիվը՝ «Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման անգլալեզու անվանման հետ (Islamic State of Iraq and ash-Sham կամ կրճատ՝ ISIS) իր անվան համընկնելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Twitter-ի իր Էջում:
«Facebook-ն ինձ ահաբեկիչ Է համարում: Ըստ երեւույթին նրանց համար բավարար չԷ իմ անձնագրի պատճենն ուղարկելը, որպեսզի նրանք ապաարգելափակեն իմ հաշիվըե,-գրել Է Այսիսը:
Աղջիկն իր անձնագրի պատճենն ուղարկել Է սոցցանցի վարչակազմին, սակայն իր հաշվի վերականգնմանը հասել Է միայն երրորդ փորձից հետո: Facebook-ի ներկայացուցիչ Օմիդ Ֆարիվարը հրապարակավ ներողություն Է խնդրել ամերիկուհուց. «Այսիս, ես ներողություն եմ խնդրում պատահածի համար: Ես չգիտեմ՝ ինչ Է տեղի ունեցել: Տեղեկացրել եմ հարկավոր մարդկանց, եւ մենք աշխատում ենք խնդրի լուծման վրաե:
Այս տարի ավելի վաղ Facebook-ը հաստատել Է նոր կանոններ, որոնց համաձայն՝ օգտատերերը պարտավոր են նշել իրենց իսկական անունները: Այսպես, արգելված Է անուններին ավելացնել խորհրդանշաններ, կետադրական նշաններ, մասնագիտական ու կրոնական տիտղոսներ: