Նոյեմբերի 27-ին Ֆրանսիայում կանցկացվի ահաբեկչության զոհերի հիշատակի համազգային օր
ՄիջազգայինՆոյեմբերի 27-ին Ֆրանսիայում կանցկացվի Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված համազգային օր: Այդ մասին հաղորդել Է Ելիսեյան պալատը:
Գլխավոր արարողությունը տեղական ժամանակով ժամը 10:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին) տեղի կունենա Փարիզի Հաշմանդամների տան տաճարում:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: