Ռուսաստանի պետական պաշտոնյաներին արգելել են օգտվել արտասահմանյան ծրագրային ապահովումից
ՄիջազգայինՌուսաստանի պետական ծառայողներին չի թույլատրվի օգտվել երկրից դուրս արտադրված ծրագրային ապահովումից, եթե առկա են ռուսական՝ նմանակները: Այս որոշումն ստորագրել Է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
«Սահմանել Էլեկտրոնային հաշվողական մեքնաների եւ տվյալների պահոցների համար՝ արտասահմանյան պետություններից ստացվող ծրագրերից օգտվելու արգելք՝ պետական եւ մունիցիպալ կարիքների ապահովման համար գնումներ իրականացնելու նպատակով»,- ասված Է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում:
Պետական եւ մունիցիպալ կարիքների համար ծրագրային ապահովման գնումների դեպքում պատվիրատուներն այսուհետեւ պարտավոր են պատվիրել սոսկ ռուսական ծրագրային ապահովում:
Որոշումն ուժի մեջ Է մտնում 2016 թվականի հունվարի 1-ին:
Այդ պահից պետական մարմինները կկարողանան արտասահմանյան ծրագրային ապահովում գնել սոսկ այն դեպքում, եթե հայրենական գրանցամատյանում դրա ռուսաստանյան նմանակը չկա կամ այն անհրաժեշտ գործառույթներ չունի: