Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել Է 130-ի
ՄիջազգայինՓարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել Է 130-ի. մահացել Է ծանր վիրավորվածներից մեկը: Այդ մասին հաղորդել Է BFM հեռուստաալիքը:
Ահաբեկչական գործողությունների ընթացքում, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել նոյեմբերի 13-ին, նաեւ վիրավորվել Էր 350 մարդ: Շատերը հրազենային վերքեր Էին ստացել:
Նրանցից ոմանք տուժել են շատ արյուն կորցնելուց, քանի որ նրանց օգնություն չԷին կարող ցուցաբերել, քանի դեռ հատուկ ստորաբաժանումների կողմից չԷր ձեռնարկվել Bataclan համերասրահի գրոհը եւ չԷին ոչնչացվել ահաբեկիչները, որոնք պատանդներ Էին պահում:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: