Մամեդովն ինքն իր հետ բանակցել է ու համաձայնել ինքն իր ասածի հետ
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հերթական ոչինչ չասող դատողություններն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Այդ դատողություններին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Կրկին ինքն իր հետ բանակցություններ է անցկացրել և համաձայնվել այն ամենի հետ, ինչն ասել է: Այ քեզ դիվանագետ»,- նշել է Բալայանը:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվականի փոխանցմամբ՝ Մամեդովը նշել է, որ Արևմուտքի երկրներն արդար դիրքորոշում չեն ցուցաբերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի նկատմամբ: Նա կրկին մեղադրել է Մինսկի խմբին անարդար մոտեցման և դրա հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի չլուծման համար: «Ժամանակն է վերադարձնել ադրբեջանական»,- հորջորջել է Մամեդովը: