«Իսլամական պետություն» խմբավորման կազմում ԱՊՀ-ից շուրջ 10 հազար գրոհային կա
ՄիջազգայինՌուսաստանում Սիրիայի դեսպան Ռիհադ Խադդադը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում ԱՊՀ երկրներից շուրջ 10 հազար զինյալ կա,- տեղեկացնում է «Բի-բի-սի» լրատվական գործակալությունը:
Դիվանագետի խոsքով` այդ զինյալները սպառնում են նաև Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Խադդադի տեղեկություններով` Սիրիայում ավելի քան 2000 տարբեր տեռորիստական խմբավորումներ կան, սակայն «Իսլամական պետություն»-ը դրանցից ամենամեծն է:
«Երբ Ռուսաստանը սկսեց ավիահարվածներ հասցնել, բոլոր մանր խմբերը միացան «Իսլամական պետություն» խմբավորման հետ: Ներկայումս ահաբեկչական այդ միավորման կազմում մոտ 2000 խմբավորում կա»,- ասել է Խադդադը:
Նա նաև տեղեկացրել է, որ ահաբեկիչները Ռուսաստանի ավիահարվածների և սիրիական ցամաքային զորքերի կողմից իրականացված համատեղ գործողություններից հետո մոտեցել են Թուրքիայի սահմանաին:
Խադդադի տեղեկություններով` Սիրիան իր գործողությունները կոորդինացնում է ռուսական կողմի հետ:
Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ ԻԳԻԼ-ի ահաբեկիչների մեջ ԱՊՀ երկրներից 5-7 հազար գրոհային կա, իսկ ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալը «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել էր, որ ԻԳԻԼ-ում Ռուսաստանից մոտ 2,5 հազար գրոհային կա:
Ա.Գ.