«Ալ Քաիդա»-ն մասամբ ստանձնել է Մալիում պատանդառության պատասխանատվությունը
Միջազգային«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը «Ալ Մուրաբիթոն»-ի հետ միասին ստանձնել է Մալիում ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության փոխանցմամբ, զինյալները միասին են կազմակերպել Մալիի մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցի վրա հարձակումը:
Ըստ Slon-ի, առավոտյան զինված ահաբեկիչները ներխուժել են Բամակոյի հյուրանոց: Նրանք պատանդառել են հյուրանոցի 30 աշխատակիցներին եւ 140 այցելուներին: Ավելի ուշ բոլորն են ազատագրվել են:
Մալիում շուրջ 3 հազար զինվորականներ գործողություն են իրականացնում «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող իսլամականների դեմ: