Նոր Զելանդիայում Ֆոքսի սառցադաշտի շրջանում զբոսաշրջային ուղղաթիռ է ընկել
ՄիջազգայինՆոր Զելանդիայի հարավ արեւմուտքում Ֆոքսի սառցադաշտի շրջանում վթարի է ենթարկվել մի զբոսաշրջային ուղղաթիռ, որտեղ յոթ մարդ կար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնել են ազգային փրկարարական ծառայությունից, օդաչուն ու վեց ուղեւորները զոհվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախնական տվյալներով, միջադեպի պատճառը կարող էր լինել վատ տեսանելիությունը:
Նշում են, որ ուղղաթիռը շահագործվում էր Alpine Adventures ընկերության կողմից, որը սառցադաշտի վրայով տեսարժան թռիչքների կազմակերպման ծառայություններ էր մատուցում: