Մալիի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել՝ հյուրանոցի վրա հարձակման կապակցությամբ
ՄիջազգայինՄալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ՝ երկրի մայրաքաղաք Բամակոյի հյուրանոցներից մեկի վրա ահաբեկչական հարձակման կապակցությամբ, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Արտակարգ դրությունը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 0:00-ին: Մալիի ղեկավարը նաեւ եռօրյա ազգային սուգ է հայտարարել հյուրանոցի վրա հարձակման հետեւանքով զոհվածների ու երկրի մայրաքաղաքում մարդկանց գերեվարելու կապակցությամբ: