Ինդոնեզիայի ափերին տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ
ՄիջազգայինԻնդոնեզիայի ափերին` Տանիմբարսկյան կղզիների շրջանում, նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ինչպես փոխանցում է TASS-ը, այդ մասին տեղեկացրել է Երկրի գերմանական հետազոտական կենտրոնը:
Վերջինի տեղեկություններով, երկրաշարժի օջախը եղել 10 կմ խորության վրա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: