Օլանդը և Քեմերոնը կքննարկեն Սիրիայում իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նոյեմբերի 23-ին կժամանի Փարիզ, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկի Սիրիայում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերը: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը` այդ մասին տեղեկացրել է Ելիսեյան պալատը:
Այդ հանդիպումը կնախորդի այն ինտենսիվ բանակցություններին, որոնք Օլանդը նախատեսել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում և Մոսկվայում: Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի նախագահը կհանդիպի ամերիկացի իր գործընկեր Բարաք Օբամային, իսկ 26-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաջորդ շաբաթ Ելիսեյան պալատում կկայանա նաև Օլանդ-Մերկել հանդիպումը:
«Այսօր մեր գլխավոր թշնամին Սիրիայում հանդիսանում է «Իսլամական պետություն» խմբավորումը»,- ասել է Օլանդը: