Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալը աշխատում էր Բրյուսելի մետրոյում
ՄիջազգայինՓարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ, հետախուզման մեջ գտնվող Սալախ Աբդեսլամը աշխատում էր Բրյուսելի մետրոյում: Այդ փաստը առկա է նրա կարճ կենսագրությունում, որը հրապարակել է Բրյուսելի ոստիկանությունը` նրա նկատմամբ հետախուզումը հայտարարելուց հետո: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դադարեցվել է մետրոյի գործունեությունը ահաբեկչական վտանգի բարձր հավանականության պատճառով, իսկ մնացած տրանսպորտային միջոցները աշխատում են բնականոն հունով: