88 տարեկան հասակում վախճանվել է Հարավային Կորեայի նախկին նախագահը
ՄիջազգայինՍեուլում 88 տարեկան հասակում վախճանվել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Են Սամը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
Բժիշկները հայտնել են, որ նախկին նախագահը նոյեմբերի 19-ին բարձր ջերմությամբ հիվանդանոց էր տեղափոխվել:
Կիմ Են Սամը Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1993-1998թթ., փոխանցում է Gazeta-ն: