Նալչիկում չեզոքացված գրոհայիններն ԻՊ-ի բջջի կազմում են եղել
ՄիջազգայինԿաբարդինո-Բալկարիայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված զինյալներն «Իսլամական պետություն» խմբավորման տեղական բջջի անդամներ են եղել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Չեզոքացված գրոհայինները մասն էին Կաբարդինո-Բալկարիայի՝ այսպես կոչված ավազակային ընդհատակի «կենտրոնական» հատվածի, որոնք այս տարի հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կաբարդինո-Բալկարիայում իրավապահ մարմինների աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են հինգ գրոհայինի: