Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Սիրիայի տարածքում ռուսական օդուժի կողմից թյուրքաբնակ շրջանների ռմբակոծության գործով
ՄիջազգայինԹուրքիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմում է ուղարկել՝ կոչ անելով ԱԽ նիստի ընթացքում քննել Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքմենների շրջանները ռմբակոծելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, Անկարայում պնդում են, որ թյուրքաբնակ այդ շրջաններին ավիահարվածներ է հասցրել ռուսական օդուժը:
Ավելի վաղ դեպքի առնչությամբ Թուրքիայում ՌԴ դեսպանը կանչվել էր երկրի արտգործնախարարություն:
Թուրք դիվանագետները ռուս զինծառայողներին մեղադրում են սիրիական Բայըրբուջաք բնակավայրի ռմբակոծման համար, որտեղ սիրիացի թուրքմեններ են բնակվում:
Սիրիայի թուրքմենները թյուրքական ազգի ներկայացուցիչ են և բնակվում են Սիրիայի հյուսիսում: Նրանք երկրի խոշոր ազգային փոքրամասնություններից են համարվում: