Իտալական մաֆիան առաջարկել է պաշտպանել Նյու Յորքը` «Իսլամական պետությունից»
ՄիջազգայինՆյու Յորքի սիցիլիական կլանի պարագլխի որդին` Ջովանի Գամբինոն, խիստ նախազգուշացում է արել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Russia Today-ի փոխանցմամբ` Ջովանի Գամբինոն, որը Գամբինոյի կլանի գլխավոր դեմքերից է, մասնավորապես հայտարարել է, որ եթե ԻՊ-ն որևէ հարձակում ծրագրի Նյու Յորքի վրա, ապա գործ կունենա սիցիլիկան մաֆիայի հետ: Գամբինոն ասել է, որ ամեն ինչ կանեն նյույորքցիներին պաշտպանելու համար:
Գամբինո կրտսերը նկատել է նաև, թե մաֆիան ավելի արդյունավետ ու արագ է գործում, քան անվտանգության ծառայությունները, ինչպես օրինակ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայրենիքի պաշտպանության ծառայությունը:
Գամբինոն նշել է նաև, որ ԻՊ-ն վախենում է սիցիլիական մաֆիայից, և դա է պատճառը, որ նրանք չեն էլ փորձել իրենց «ներկայացուցչությունները» հիմնել Սիցիլիայում: